Բաքվում ԻԻՀ դեսպանություն. Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած զինված բախումն Իրանի հետ որևէ առնչություն չունի
«Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարի հայտարարության վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլլահին:
Իրանական աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, համաձայն որի՝ իրանաադրբեջանական սահմանում ադրբեջանցի սահմանապահների և սահմանախախտների միջև տեղի ունեցած բախման արդյունքում ադրբեջանցի մեկ սահմանապահ է զոհվել, իսկ երկուսը՝ վիրավորվել:
Իրանի դեսպանության ներկայացուցիչը, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, մասնավորապես հայտարարել է. «Սույն միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում. Նշված ժամանակահատվածում Իրանի և Ադրբեջանի սահմանում որևէ արտակարգ միջադեպ չի արձանագրվել:
Ավելին, իրանցի որևէ պաշտոնյա այդ առնչությամբ հայտարարություն չի արել: Որոշ ԶԼՄ-ների կողմից ԻԻՀ սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Հոսեյն Զոլֆողարիին վերագրված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա