«Ես ուզեցի ապրել». Հաշմանդամ կնոջ պատմությունը

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Աշխեն Մարգարյանն իր երկու աշխատակիցների ու ուսանողների հետ ողջ օրն անցկացնում է խմորեղենի փոքրիկ արտադրամասում: Հիմա շատ լարված է աշխատանքը: Տիկին Աշխենն իմացել է, որ ամանորին ընդառաջ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաններ են այցելելու Վայոց Ձորում ծառայող զինվորներին: Մարզպետին էլ, հրամանատարին էլ մի քանի անգամ խնդրել է, գնալուց առաջ իրեն տեղյակ պահեն. մտադիր է 300 կտոր խմորեղեն ուղարկել զինվորներին:

«Կարևորն ինձ համար հոգու հանգստությունն է, ես ուզում եմ դա ստանամ: Հիմա հարսանիքներն էլ շատ են, պատվերների թիվը մեծ է: Իրիկունն այնքան հոգնած էի, աստիճաններով հեչ չէի կարողանում բարձրանալ: Ամբողջ օրը լարված աշխատեմ, մենակ իրիկունը չբարձրանամ վերև, ի վիճակի չեմ»,-ասում է տիկին Աշխենը:

Հաշմանդամություն ունեցող կնոջ խնդրին Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել: Մի ոտքից զրկված, մյուս ոտքն էլ հիվանդ կինն ապրում է Եղեգնաձորում` Սևակի 9 շենքի երրորդ հարկում, աշխատավայրը նույն շենքի 2-րդ հարկում է: Աստիճաններով մեծ դժվարությամբ ամեն օր բարձրացող-իջնող կնոջ խնդրանքը քաղաքային ու հայրենի իշխանություններից մեկն է` իրեն վարձով հատկացնել իր բնակարանի հարևանությամբ գտնվող տարածքը, որպեսզի ամեն օր ստիպված չլինի աստիճաններով իջնել ու բարձրանալ:



Նրա խնդրին տեղյակ են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում, կառավարությունում, պետգույքի կառավարման վարչությունում, մարզպետարանում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում… Առայժմ տեսանելի որևէ փոփոխություն չկա, զուտ խոստումներ են տվել կնոջը… Նա մտածում է, որ մեկ օր իր տանջանքները տեսնելուց հետո պաշտոնյաներն իրոք ձեռնամուխ կլինեն խնդրի լուծմանը:

Հաշմանդամ կինը մտադիր է գործունեությունն ընդլայնել, աշխատատեղերն ավելացնել. նա նաև ակտիվ գործունեություն է ծավալում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող «Սատար» ՀԿ-ում: Կազմակերպություն էլ պատրաստ է ամեն կերպ աջակցել, փոքրիկ արտադրամասը ուսուցման կենտրոնի վերածելու համար:

«Ինձ բոլորն ասում են, դու դրսի կյանքի հետ գործ չունես, մտել ես, քո տորթերի, խմորեղենի աշխարհը: Ես դրանով եմ ինձ լավ զգում, մի գեղեցիկ տորթ պատրաստեմ, նայեմ, հիանամ: Դրանից էլ թող զրկեն, ի՞նչ անեմ»,-սրտնեղում է մեր զրուցակիցը, ապա հպարտանում, թե Հայաստանում երևի չկա մի հաշմանդամ, ով իր չափ աշխատում է: Ծեր փոստատարն էլ է նկատել դա. «Ասում է, աղջիկս, ես մի քանի տասնյակ տարի հաշմանդամներին թոշակ եմ բաժանում, չեմ տեսել մեկին, որ քո չափ աշխատի»:

49-ամյա Աշխենը կյանքում շատ դժվարություններ է տեսել: Շատ վաղ տարիքում կորցրել է հորը, մայրը հավաքարար աշխատելով մի կերպ է հոգացել երեք քույրերի կարիքները: Մտածում է, աստված, որ դաջում է ճակատիմ որբությունը, դրանից հնարավոր չէ փախնել:

«Հիմա որ վիրահատության անուն լսում եմ, ամբողջ մարմնովս դող է անցնում»,-ասում է տիկին Աշխենն ու պատմում, որ 30 տարի առաջ վիրահատել են ոտքը, ախտորոշել չարորակ սարկոմա, հետո հերքել են, էլի` հաստատել, հետո ճառագայթում…

«Հետո ոսկորը ծակվեց, պլաստիկ վիրահատություն արեցինք, դրանից հետո բարդություններ, արյան վարակ, 11-րդ վիրահատության ժամանակ արդեն հեռացրեցին աջ ոտքս, չէի համաձայնվում, երեխաներս խնդրեցին, հանուն նրանց համաձայնվեցի: Ես կենսուրախ կյանքով ապրող կին էի, հետո որ ոտքս  հեռացրեցին, արթնանում էի, նայում էի` ոտքս չկա, ուշագնաց էի լինում, չէի հարմարվում, երեք անգամ ինքնասպանության փորձ եմ արել: Հետո թոռնիկս ծնվեց, նա ոնց որ ինձ ուժ տար: Մոռացա, որ ոտքս կտրած է, վեց ամիս պառկած եմ եղել: Ես ոնց որ այն հիվանդ կինը չլինեի: Հորաքրոջս տղային խնդրում եմ, ինձ Նորավանք տար, ես երկու զույգ մոմ վառեմ իմ թոռնիկի համար»:



Հիշում է, որ եկեղեցուց գալուց հետո որոշել է խմորեղեն թխել, մատաղ անել:
«Ասեցի խանութներից պարտքով մարգարին բերեք, հետն էլ մատաղ անենք, տանենք հիվանդանոցում բաժանենք իմ թոռնիկի համար: Այդպես թոռնիկիս ծնվելուց հետո անկողնուց դուրս եկա, մտածեցի ապրել, բայց ո՞նց, գումար չկար»:
Դիմել է ծանոթ բժշկուհուն, ով փոքրիկ խանութ ուներ: Նա էլ սիրով համաձայնվել է Աշխենի թխած խմորեղենն իր խանութում վաճառել.

«Էլի պարտքով մարգարին բան վերցրեցի, թխեցի, մի խոսքով, մինուս անվերջությունից եկել հասել եմ այս վիճակին, պետք է տեսնել, թե միայնակ այս ութ տարիների ընթացքում ինչերի եմ հասել: Ես ուզեցի ապրել»:

Դժվարության մեջ հայտնված մարդկանց սեփական փորձից ելնելով մի բան է խորհուրդ տալիս` չհուսահատվել, պայքարել ու ապացուցել. «Ես սիրում եմ արդար ճանապարհով պայքարել, չեմ սիրում ոլոր-մոլոր ճանապարհներով պայքարել, էսօր իմ թիկունքում մարդ չունենալով դուրս եմ եկել պայքարի տանկերի դեմ»:



Տիկին Աշխենի երկու աղջիկներն ամուսնացել են, մեկը` Եղեգնաձորում, մյուսը` Վայքում: Թոռնիկներ ունի, մենակ է ապրում, ասում է, ոչ մեկին չի ցանկանում դժվարություն պատճառել: Նրան աղջիկներն ու թոռնիկները հաճախ են հյուր գալիս:

Նկատել է, որ մեր հասարակությունում պաշտպանված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները:
«Այսօր նշում ենք մեր օրը, հաշմանդամների պաշտպանության օրը: Մարզպետն ամեն տարի հիշում է, այցելում է, մեզ համար կարևոր է` իմանանք պաշտպանված ենք: Ուզում եմ հարգեն մեր կարգավիճակը, ես դեռ բարձրաձայնում եմ, պահանջում եմ, բայց այնքան խեղճերը կան»,-ասում է Ա. Մարգարյանը:

Նախորդող հրապարակումներ`

«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն

Հաշմանդամ կինը սպառնում է ինքնահրկիզվել վիճահարույց տարածքում

Պետգույքի վարչության արձագանքը Panorama.am-ի հրապարակմանը. Վարչությունը իրավասու չէ շրջանցել իրավական ակտերը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}