Հայաստանի հավաքականն այսօր կխաղա Թուրքիայի ընտրանու հետ
Աշխարհի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն անսպասելիորեն 1:3 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Գեորգ Մայերի ու Դավիդ Բարամիձեի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտվեցին Դանիել Ֆրիդմանին ու Արկադի Նայդիչին:
Հաշվետու տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով ԱՄՆ-ի ու Գերմանիայի թիմերի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը: Առաջատարը` Ուկրաինայի ընտրանին, իր ակտիվում 10 միավոր ունի: Ռուսները վաստակել են 9, իսկ հոլանդացիներն ու չինացիները` 8-ական միավոր:
Ադրբեջանի թիմը 5 միավորով 8-րդն է: Թուրքիայի ընտրանին 2 միավոր ունի և զբաղեցնում է նախավերջին` 9-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսի հավաքականը, որը ոչ մի միավոր չի վաստակել:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Թուրքիայի ընտրանին է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում