ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 4.5% տոկոսով
ՀՀ արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 586.3 մլն դոլար, ինչը 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները նվազել են 5%-ով՝ կազմելով 127 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 7.5%-ով՝ կազմելով 459.3 մլն դոլար:
Ըստ ԱՎԾ-ի՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 28.7 տոկոսն իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, որից 23.1 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Բացի այդ, արտաքին առևտրաշրջանառության 28.5%-ը տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին, 42.8 տոկոսը` այլ երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում