Ադրբեջան. Պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները 77-ի են հասնում
Սույն թվականի հունվար-նոյեմբերի ամիսների ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստների թիվը 77-ի է հասել: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշված է Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած զեկույցում:
Ըստ զեկույցի, նույն ժամանակահատվածում, 91 մարդ վիրավորվել կամ ստացել է մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ կենտրոնն իր դիտարկումներն իրականացնում է պաշտոնական աղբյուրների հրապարակումների հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա