Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը
Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է միջազգային հանրությանը օգնել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Հնդկաստանի ԱԳՆ-ին:
«Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացել մեկ միլիոն դոլար փոխանցել Քիմիական զենքի արգելման կազմակերպման կողմից ստեղծված հիմնադրամին, որն ուղղված է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը պատրաստ է փորձագետներ տրամադրել, ովքեր կարող են նպաստել աշխատանքներին, ինչպես նաև մարզել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար ստեղծված ՄԱԿ և ՔԶԱԿ անձնակազմին:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ՔԶԱԿ-ը ներկայացրել էր Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետները: Նախատեսվում է, որ այն երկրից դուրս է բերվելու և ոչնչացվելու է 2014 թվականի կեսերին՝ ոչ ուշ քան հունիսի 30-ը: Քիմիական զենքի ոչնչացնելու աշխատանքներին մասնացկելու պատրաստակամություն է հայտնել 35 մասնավոր ընկերություն, իսկ երկու օր առաջ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է քիմիական զենքը ոչնչացնել իր Cape Ray նավում: Այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Միջերկրական ծովի չեզոք ջրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան