GITI-2013 տարածաշրջանային ՏՏ մրցանակաբաշխությանը հայկական ընկերությունների հայտերից երեքն արժանացել են մրցանակի
Նոյեմբերի 28-29 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառումը, որին մասնակցել են նաև հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակությունը։ Պատվիրակության մեջ ներառված էին Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies, Instigate, Symotec, Synergy ընկերությունները, Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը: Պատվիրակության աշխատանքները համակարգել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)։
Ինչպես տեղեկացնում են ԻՏՁՄ-ից, Հայկական պատվիրակությունն ավանդաբար կազմակերպված հայկական ՏՏ անկյունում ներկայացրել է մի շարք լուծումներ, այդ թվում` 3D տպիչ, ռոբոտներ, հայկական առաջին թաբլետ համակարգիչը՝ArmTab, լուծումներ հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար, կրթական նախաձեռնություններ:
Մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ընկերությունների հայտերից երեքն արժանացել են մրցանակի: Մասնավորապես, Technology and Science Dynamics Inc ընկերության լուծումները հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար արժանացել են «Տարվա ծրագրային ապահովում» և «Լավագույն Մուլտիմեդիա Լուծում» մրցանակների, «ՏՏ Կրթության լավագույն ծրագիր» մրցանակին արժանացել է Instigate ընկերությունը` ներկայացնելով Նաիրի կոնսորցիումի համալիր կրթական ծրագրերը:
Հատկանշական է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ մասնակցել է հիմնականում կրթության ոլորտի համար նախատեսվող բազմապիսի ծրագրերով՝ Symotec և Instigate ընկերությունների կողմից ներկայացված ուսումնական ռոբոտներով, Synergy ընկերության կողմից ներկայացված կրթական համակարգի կառավարման տեղեկատվական համակարգով, Գյումրու ՏՏ Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերով, Technology and Science Dynamics Inc ընկերության դպրոցական թաբլեթներով և ներկառուցված կրթական ծրագրերով։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին