Հ. Մելիք-Շահնազարյան. Հայաստանին հաջողվեց պահպանել հիանալի հարաբերություններ թե ԵՄ և թե Ռուսաստանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո ակնկալիքների մասով ամեն ինչ հստակ է: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ամփոփելով ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքները նման գնահատական տվեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ստորագրված են 12 պայմանագրեր, որոնք վերաբերում են թե անվտանգության, թե էներգետիկ, տնտեսական համագործակցությանը, կրթության, մշակույթի զարգացումներին: Դրանք իմ կարծիքով, նախանշում են Ռուսաստանի կողմից տրված խոստումների իրականացման ժամանակահատվածը»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Պուտինի այցի աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ապա քաղաքագետը փաստեց.
«Այս այցով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղենշերի վերջնական ամրապնդման և արդեն իսկ գործի անցնելու փուլը»:
Մելիք-Շահնազարյանը ձեռքբերում որակեց փաստը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանին հաջողվեց պահպանել հիանալի հարաբերություններ թե Եվրոպական միության, թե Ռուսաստանի հետ:
Մանրամասները` տեսանյութում: