«Վերացրեք խոչընդոտները, բացեք դռները ներառական հասարակության անդամների համար». ՄԱԿ
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:
Բան Կի Մունի ուղերձում ասված է.
«Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում է անարդարության ու խտրականության:
«Հաշմանդամություն և զարգացում» թեմայով սեպտեմբերին տեղի ունեցած Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց բացառման այն դեպքերը, որոնք ազդում են ոչ միայն հաշմանդամների կյանքի, այլ նաև համայնքների և ամբողջ հասարակության զարգացման վրա: ՄԱԿ-ի անդամ երկրները կրկին հանձն առան ձեռնարկել ազգային և միջազգային գործընթացներ՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման զարգացումներին: ՄԱԿ-ի համակարգը կշարունակի աջակցել այդ ջանքերին: Մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան, որպեսզի ենթակառուցվածքներն ու համապատասխան ծառայություններն ապահովեն բազմակողմանի, անաչառ և կայուն զարգացում բոլորի համար:
Այն իր մեջ ներառում է երաշխավորված բովանդակալից մասնակցություն այն գործընթացներին, որոնք ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի վրա` նրանց համար ապահովելով նպաստավոր միջավայր: Այդ նպատակով ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում մենք ստեղծում ենք ՄԱԿ-ի Հասանելիության կենտրոն: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի համակարգի մյուս օղակներին և գործընկերներին հետևել այս օրինակին:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները