Հարցազրույցներ 17:25 03/12/2013

«Մոսկվան պետք է շահագրգիռ լինի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցում»

 Նախօրեին կայացավ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստանը: Այցի շրջանաներում ի թիվս այլ հարցերի Հայաստանի և Ռուսաստանի նախագահները արծարծեցին նաև ԼՂ հիմնախնդիրը: ՌԴ նախագահի այցի, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հնչած շեշտադրումների շուրջ panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Սերգեյ Մինասյանի կարծիքով, այցը, ինչպես նաև այցի ընթացքում առաջ քաշված շեշտադրումները լիովին տեղավորվում են ներկայումս ստեղծված քաղաքական տրամաբանության կոնտեքստում:

«Տրամաբանական էր, որ այս այցը պետք է տեղի ունենար հենց այս պահին և այս կոնտեքստում: Հասկանալի է, որ այցի գլխավոր իմաստը կապված էր Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացների հետ: Հասկանալի էր, որ այս այցը պետք է տեղի ունենար Վիլնյուսյան գագաթաժողովից անմիջապես հետո: Ե՛վ հայկական և՛ ռուսական կողմերը ունեին իրենց մոտեցումները, առ այն, թե ինչու այցը պետք է տեղի ունենար դեկտեմբերի սկզբին, այլ ոչ թե ավելի շուտ: Հասկանալի է, նաև որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այցի ընթացքում և նախապատրաստական փուլում` սկսած ռազմաքաղաքական հարցերից մինչև էներգեգետիկա, գազի և այլնի գներ, տեղավորվում էին Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը համատեքստում: Դա այն գինն էր, որ ՀՀ-ն ցանկանում էր ստանալ իր այս քաղաքական որոշման համար»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ երկու նախագահների նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը թե «կցանկանանք, որ այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի», Ս. Մինասյանը նշեց. «Հասկանալի է Հայաստանը, ի թիվս այլ հարցերի ցանկանում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը նաև անվտանգության հարցում: Պատահական չէ, որ հայկական կողմի առաջարկով ՌԴ նախագահի պետական այցը սկսվեց հենց Գյումրիից` ռուսական ռազմակայանից: Բազմիցս նշվել է որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը կշարունակվի նոր թափով: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Վ. Պուտինի հայտարարությունը»:

«Նոր պատերազմը չի բխում ո՛չ Հայաստանի ո՛չ էլ Ռուսաստանի շահերից:
Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ պատերազմը առաջին հերթին խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի քաղաքականության համար: Այս դեպքում Կրեմլը ստիպված կլինի քաղաքկան որոշում կայացնել, որովհետև պաշտպանելով իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին, Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունը: Հետևաբար, ՌԴ-ն ներկա հավասարակշռությանը պահպանելու ուղղությամբ կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը»,- հավելեց բանախոսը:

Մեր խնդրանքով, անդրադառնալով ՌԴ նախագահի այցին`Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Վլադիմիր Պուտինը ամենաբարձր մակարդակի՝ պետական այցով էր ժամանել Հայաստան և նւրա հետ միասին Երևան էր ժամանել պատվիրակության մեծ կազմ, ինչը խոսում է ծրագրերի լայնության և նախատեսվող ծրագրերի մաշտաբի մասին:

Նրա խոսքերով, Պուտինը այցելեց Գյումրիի ռազմակայան, ինչը ցույց է տալիս ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մակարդակը, այլ նաև Ռուսաստանի դիրքորոշման այս տարածաշրջանում:

«Այցելության ընթացքում ստորագրվեցին մի շարք պայմանագրեր տնտեսական ոլորտում, Հայաստան էին ժամանել տնտեսական բլոկի ներկայացուցիչներ: Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար կարևոր էր հատկապես գազի գնի շուրջ համաձայնությունը»,- ասաց Ա. Մարկարովը:

Ա. Մարկարովը շեշտեց այն իրողությունը, որ երկու կողմերը բավարարվածություն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակից:

«Ռուսաստանը ստացավ ևս մեկ հավաստիացում, որ այս տարածաշրջանում ունի ռազմավարական դաշնակից»,- նշեց քաղաքագետը:

Բանախոսի կարծիքով` դրական բանակցություններ տեղի ունեցան նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված, ինչը նույնպես կարևոր է:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությանը` Ա. Մարկարովը նշեց, որ դա հայտնի դիրքորոշում է, որը Ռուսաստանը միշտ ցուցաբերել է և շեշտեց, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

«Այս դիրքորոշումը Ռուսաստանը պաշտպանում է լինելով նաև Մինսկի խմբի համանախագահող»,-ասաց Ա. Մարկարովը:

Նրա խոսքերով, Ռուսաստանը միշտ էլ կողմերին կոչ է անում շարունակել բանակցային գործընթացը և գտնել համագործակցության եզրեր, սակայն հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը, դա բարդ է անել:

«Ռուսաստանի այս դիրքորոշումը նշանակում է, որ ռազմական գործողությունները հետաձգվում են»,-նշեց Ա.Մարկարովը:

Նա հավելեց, որ Ռուսաստանի հայտարարությունը նաև նախազգուշացում է բոլոր ցանկացողներին զերծ մնալ ղարաբաղյան հարցին միջամտելուց:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր հերթին նշեց, որ այն հանգամանքը, որ այցը պետական բնույթի էր կրում արդեն իսկ նշանակում էր, որ այցի օրակարգը բավականին ընդգրկուն է լինելու:

«Այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, որոնք վերաբերում էին քաղաքական, ռազմա-տեխնիկական, տնտեսական էներգետիկ, կրթական ոլորտներին, խոստանում են դրական փոփոխություններ մտցնել շարքային քաղաքացու կյանքում: Ձեռք բերված պայմանավորվածությունների ու ստորագրված պայմանագրերի պտուղները առաջիկայում իրենց ազդեցությունը կբերեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ու անվտանգության ամրապնդման հարցում»:

Նրա խոսքերով, Հայաստանին ու Ռուսաստանին կապում են ռազմակավարական-դաշնակցային հարաբերությունները և պաշտոնական Մոսկվան պետք է շահագրգիռ լինի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցում:

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «կցանկանանք, որ այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի», Տ. Աբրահամյանը նշեց, որ բոլորն էլ գիտակցում են, որ պատերազմական գործողություններով որևէ խնդիր չի լուծվի, պատերազմը միայն ցավ ու տառապանք կբերի:

«Տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կարևոր են և ՌԴ-ի և ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար, դրանք առաջին հերթին բխում են նրանց շահերից»,- նշեց Տ. Աբրահամյանը:

Քաղաքագետը նշեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը եթե ոչ մեկ, ապա կես քայլով կողմերին հեռացրեց պատերազմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}