«Պուտինը Երևանում` Եվրասիական ծրագիրը հաջողվա՞ծ է». «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը
Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը հայտնում է. « Վլադիմիր Պուտինը` Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն անդամակցելու Հայաստանի որոշումը Հայաստանի ժողովրդի և ղեկավարության ինքնիշխան որոշումն էր: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի և «Ասիա անալիտիկա» հիմնադրամի փորձագետ Աժդար Կուրտովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը եղել է ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումը»:
«Հայաստանը պատմականորեն և տնտեսապես կապված է Ռուսաստանի հետ, և ենթադրել, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը որևէ բան կտա Հայաստանին տնտեսական առումով, միմիայն երևակայության արդյունք է: Նախքան ռուսական ձեռնարկատիրությունը կգար Հայաստան, երկիրը բաց էր ողջ աշխարհի համար. և՛ ԵՄ-ն, և՛ այլ երկրներն ունեին տնտեսական հնարավորություններ, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ սթափ տնտեսական հաշվարկը ցույց տվեց, որ Հայաստանի համար ավելի ձեռնտու կլինի անդամակցությունը Մաքսային միությանը», - ասել է Կուրտովը Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությանը:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանը գտնվում է շատ բարդ իրավիճակում: Չկան Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր, Ադրբեջանը կիրառում է շրջափակում… Հայաստանում հույս ունեն Ռուսաստանի օգնությամբ պահպանել իրենց անվտանգությունը և արտադրությունը», - ասել է Կուրտովը:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը որակել է որպես Հայաստանի և Ռուսաստանի համատեղ կայացրած որոշում:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը քաղաքական շահեր է հետապնդում ո՛չ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտներում, որոնք Երևանն ակնկալում է ընդլայնել Ռուսաստանի օգնությամբ. դա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ ու վարկեր. այս ամենի հետ մեկտեղ հաշվի է առնվում նաև Հայաստանի և Ռուսասռանի միջև փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ միայն Ռուսաստանն է, այլ ո՛չ թե ԵՄ-ն, որ կարող է անվտանգության գործոն հանդիսանալ», - ասել է Վլասովը Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությանը:
Վլասովը նշել է նաև, որ Մոսկվայի համար շատ կարևոր է Եվրասիական ծրագրի հաջողությունը և որ Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը Վլադիմիր Պուտինի համար մեծ ձեռքբերում է Հարավային կովկասում` հատկապես նկատի ունենալով Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակը: ԵՄ-ն այս տարածաշրջանում չունի մեծ հեռանկարներ, նույնիսկ հաշվի առնելով Վրաստանի հետ վերջինիս համաձայնագիրը, եզրակացրել է քաղաքագետը:
«Մոսկվան պետք է շահագրգիռ լինի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցում»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները