«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը բարելավում է արձանագրել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» զեկույցի 2012թ արդյունքները, որտեղ Հայաստանը տեսանելիորեն բարելավել է իր դիրքերը։
Համաձայն այսօր հրապարակված տարեկան զեկույցի, նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը իր դիրքերը բարելավել է երկու միավորով և այս տարի 94-101-րդ տեղերը կիսում է Ալժիրի, Ֆիլիպինների, Հնդկաստանի և չորս այլ երկրների հետ։
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մեթոդաբանության, երկրները գնահատվում են 0-100 սանդղակով՝ վատագույնից լավագույնը։
Համաձայն հրապարակված սանդղակի, Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ունի 49, Թուրքիան՝ 50, Ադրբեջանը՝ 28, իսկ Իրանը՝ 25 միավոր:
Հայաստանն իր 36 միավորով ԱՊՀ երկրների շրջանում գնահատվել է լավագույնը, ընդ որում բարելավում արձանագրելով նախորդ տարվա համեմատ։ Թուրքմենստանը և Ուզբեկստանը՝ Սիրիայի հետ միասին կիսում են 168-րդ հորիզոնականը՝ 177 երկրների շրջանում։ Ռուսաստանը՝ Ադրբեջանի, Մալիի, Պակիստանի, Գամբիայի, Մադագասկարի և մի շարք այլ երկրների հետ կիսում է 127-րդ հորիզոնականը, ընդ որում համեմատության մեջ Բելոռուսում արձանագրվել է դրականորեն ավելի բարձր ցուցանիշ՝ 123-րդ հորիզոնականում։ Մաքսային միության մյուս անդամ Ղազախստանը 140-րդ տեղում է՝ Հոնդուրասի, Լաոսի և Ուգանդայի հետ միասին։
2012-ի արդյունքներով կոռուպցիայի ընկալման առումով աշխարհում դիտարկված 177 երկրներից նորից լավագույններն են Դանիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույնները՝ Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը և Աֆղանստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները