Դամասկոսի կենտրոնում իրեն է պայթեցրել մահապարտ-ահաբեկիչը. Կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը խլել է 4 մարդու կյանք: Վիրավորների թիվը հասնում է 17-ի: Ինչպես հայտնում է պետական SANA գործակալությունը, Ջիսր ալ-Աբյադ թաղամասում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկչի թիրախը եղել է թաղամասում գտնվող պետական հաստատություններից մեկը: Այլ մարնամասներ չեն հաղորդվում:
Կատարվածի համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, սակայն հիմնականում այդ հարձակումների հետևում կանգնած են ծայրահեղականները, ովքեր պայքարում են կառավարական զորքերի դեմ: