Տ.Սարգսյան. Ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն Հայաստանի առաջատար դիրքից
«Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողության իր ելույթում:
Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը, Տ.Սարգսյանը նշեց, որ համաժողովի, ինչպես նաև նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, որի արդյունքում էլ կծնվեն կոնկրետ պայմանավորվածություններ և համատեղ ծրագրեր:
«Առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից: Դե իսկ Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ հայտարարեց, որ ցուցահանդեսին Ռուսաստանի ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում