Հայաստանը ԱՊՀ-ում ամենաքիչ կոռումպացված երկիրն է
Միջազգային Transparency International կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը (Corruption Perceptions Index – CPI):
«Ռիա Նովոստի»-ին հղում անելով կազմակերպությանը գրում է. «Ուսումնասիրությունն արտացոլում է կոռուպցիայի տարածվածությունը պետական սեկտորում, որը գնահատվում է 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր ցուցանիշ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) միավորով: Ինդեքսը իրենից ներկայացնում է հարցումների համադրություն և հիմնված է տարբեր կազմակերպությունների կողմից կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալների վրա: Վարկանիշավորման ցուցակում ներկայացված են 177 երկրներ:
CPI-ի տվյալների համաձայն, Ռուսաստանը հավաքել է 28 միավոր՝ զբաղեցնելով 127-րդ տեղը՝ այնքան, որքան նախորդ տարի: Ցուցակում Ռուսաստանի «հարևաններն» են Ադրբեջանը, Մադագասկարը, Գամբիան. Լիբանանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, որոնք նույնպես հավաքել են 28-ական միավորներ:
ԱՊՀ երկրների մեջ ՌԴ-ից ավելի քիչ կոռումպացված երկրներ են ճանաչվել Բելառուսը (123-րդ տեղ), Մոլդովան (102-րդ) և Հայաստանը (94-րդ): Հայաստանը այս տարի հավաքել է 36 միավոր՝ երկու միավորով բարելավելով իր դիրքերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 105-րդ հորիզոնականը:
Ցուցակը գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան, իսկ վերջին հորիզոնականները զբաղեցրել են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան