Վ. Սարգսյան. Ռուսաստանը զրոյացրեց արտահանման մաքսատուրքերը մինչև Մաքսային միությանը Հայաստանի միանալը (Տեսանյութ)
«Երեկ ստորագրված փաստաթղթերով ՌԴ-ն կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ, այսինքն՝ մինչև Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, հումքի ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա փաստեց, որ մաքսատուրքերի զրոյացումը պետք է տեղի ունենար Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, և այդ առումով գոհունակություն հայտնեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում կատարեց այդ քայլը մինչև Հայաստանի անդամակցությունը:
«Իրականում երեկվա բանակցությունների հանդիպումների և այցի արդյունքը տնտեսական առումով շատ մեծ նշանակություն ունի առհասարակ: Դուք գիտեք, որ ՀՀ սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու իր որոշման մասին և այդ օրվանից մեծ նախապատրաստական աշխատանք է իրականացվում, և դուք հիշում եք, որ որպես այդ որոշման հիմնական խթանիչներ նաև նշվում էր Հայաստան ներկրվող հումքային ապրանքների վրա արտահանման սակագնի զրոյացումը, որի արդյունքում Հայաստանում սպառողը կկարողանա և նաև տնտեսությունը կկարողանա ունենալ շատ ավելի մատչելի վառելիք, գազ, ադամանդի հումք, որից կարելի է հետո ոսկերչական ոլորտի զարգացման համար մեծ առավելություններ ստանալ»,- ընդգծեց Վ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նավթի և նավթամթերքների արտահանման 35% մաքսատուրքի զրոյացմանը և հարցին, թե արդյոք դա կհանգեցնի սակագնի իջեցմանը շարքային սպառողի համար ՝ Վ. Սարգսյանը պատասխանեց, որ գնի փոփոխությունը կարող է էական չլինել, որովհետև այս պահին Հայաստանը շատ քիչ նավթամթերք է ներկրում Ռուսաստանից, սակայն հավելեց, որ այդ որոշումը կարող է փոխել ներմուծման շուկաները:
«Ներմուծում էինք այլ շուկաներից, հիմա երբ ռուսական նավթամթերքի վրա կկիրառվի այդ զեղչը, փաստորեն չի վճարի արտահանողը արտահանման մաքսատուրքը, շատ հնարավոր է, որ շուկաները փոխվեն և դա կարող է ազդել Հայաստանի նավթամթերքի վրա: Իհարկե, դա նաև շատ փոխշաղկապված է նավթամթերքը Հայաստան հասցնելու ճանապարհների, ենթակառուցվածքների հետ, որի հետ կապված մենք գիտենք, որ ունենք բավականին լուրջ խնդիրներ: Այդ առումով ևս շատ կարևոր էր երեկվա օրը, և դուք լսեցիք երեկ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հստակ արձանագրեց, որ ռուսական կողմը շահագրգռված է և Հայաստանի հետ միասին որոնելու է ուղիները երկաթգծի, երկաթուղային հաղորդակցության վերականգման ուղղությամբ: Իհարկե դա կարող է փոխել ամբողջությամբ Հայաստանի արտահանման և ներմուծման ենթակառուցվածքային պատկերը, որը մեզ մեծ առավելություն կտա»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև`
Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին