Վ. Սարգսյան. ՌԴ-ի հետ ատոմակայանի և «Նաիրիտի» ապագայի շուրջ շատ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել (Տեսանյութ)
«Ռուսական կողմի հետ համատեղ աշխատանքի մասին շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետի երկարացման շուրջ: Ռուսական կողմը շահագրգռված է այդ աշխատանքներին լիարժեք մասնակցելու հարցում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ամփոփելով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները, նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությյունը և ռուսական գործակալությունը հանձնարարություն են ստացել գտնել ֆինանսական այն առավել ճկուն և օպտիմալ մոդելները, որոնք թույլ կտան անել դա արդյունավետ՝ առանց լրացուցիչ բեռ ստեղծելու ՀՀ պետական բյուջեի համար:
Վիգեն Սարգսյանը նաև կարևորեց «Նաիրիտ» գործարանի ապագայի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Ռուսաստանում այժմ կա շատ շահագրգռված և պատրաստակամ գործընկեր՝ այդ ձեռնարկությունը վերագործարկելու համար: Եվ վերագործարկելու ոչ միայն հումք արտադրելու համար, այլ վերջնական ապրանք արտադրելու համար, խոսքը Հայաստանում դողերի արտադրության հնարավորությունների մասին է: Այս ամիս արդեն ՌԴ նախագահի հանձնարարությամբ ևս մեկ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ վերջնական գնահատելու այդ հնարավորությունները և գործողությունների հստակ ծրագրերը»,- ասաց Վ. Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-ռուսական նախագահական միջպետական խորհուրդ ձևավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը դա որակեց որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակն ամրագրող ձևաչափ:
«Ուզում եմ հատուկ ընդգծել մի պայմանավորվածություն, որի մասին իր խոսքի մեջ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց ՀՀ նախագահը, դա համատեղ պայմանավորվածություն է՝ ձևավորվելու հայ-ռուսական նախագահական միջպետական խորհուրդ: Դա ևս երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը ամրագրող ձևաչափ է, որը շատ հարիր է մեր երկու պետությունների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ և՛ քաղաքական երկխոսության, և՛ տեխնիկական համագործակցության, և՛ տնտեսական ծրագրերի: ՌԴ նախագահի աշխատակազմը և ՀՀ նախագահի աշխատակազմը հանձնարարություն ստացան՝ ձևավորելու փաստաթղթերի լայն փաթեթը, որը կարող է ստորագրվել արդեն հաջորդ հանդիպման ժամանակ` այդ խորհուրդը ձևավորելու ուղղությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև`
Վ. Սարգսյան. Հայաստանն ամբողջությամբ վաղաժամ մարել է 500 մլն դոլար ռուսական վարկը (Տեսանյութ)
Վ. Սարգսյան. Ռուսաստանը զրոյացրեց արտահանման մաքսատուրքերը մինչև Մաքսային միությանը Հայաստանի միանալը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան