Տարածաշրջան 19:51 03/12/2013

Ադրբեջանական ԶԼՄ. Մշակութային անտարբերությունը դիտորդներին հավաստիացնում է նրանում, որ Ղարաբաղը պատմական հայկական տարածք է

 Լեռնային Ղարաբաղի սահմանից այն կողմ՝ ադրբեջանական հատվածում գտնվող հնավայրերը ոչնչացվում են թե տեղացիների թալանի, և թե անձրևների պատճառով: Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում միջոցներ, որոնք անհրաժեշտ են հնագույն բնակավայրերը պահպանելու համար: Այս մասին գրում է «Զերկալո» ադրբեջանական թերթը, որում նաև ընդգծվում է, որ միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայկական կողմում հնագիտական պեղումներ են իրականցվում և ստեղծվում են թանգարաններ:

Ըստ ադրբեջանական պարբերականի՝ այսպիսի աչք զարնող տարբերությունը օտարերկրյա դիտորդներին հավաստիացնում է նրանում, որ Ղարաբաղը պատմական հայկական տարածք է:

Ըստ հոդվածագրի, «ադրբեջանական «Ղարաբաղյան հնագիտական արշավախմբի» ղեկավար Խալմամի Ալմամեդովը պեղումներ է կատարել և ուսումնասիրել է երկու բնակավայրեր` մեկը Հորադիզին մոտ, մյուսը՝ Աղդամի Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում:

«Երկու բնակավայրերն էլ ենթարկվում են թե թալանի, թե ոչնչացման, քանի որ չեն հսկվում տեղական իշխանությունների կողմից: Իսկ հայերը Փանախ խանի միջնադարյան կառույցի՝ Շահբուլաղի ավերակների շրջակայքում թանգարան են կառուցել, պահպանում են հնագույն քաղաքը և ապահովում նրա անվտանգությունը»:

«Զերկալոն» գրում է. որ Շահբուլաղի ամրոց (որը գտնվում է ԼՂՀ-ի տարածքում-խմբ.) են այցելում զբոսաշրջիկներ և հետազոտողներ: Նրանց ցուցադրում են 5կմ հեռավորության վրա Ադրբեջանի տարածքոմ գտնվող քաղաքի գտածոները, «որոնք թալանվում են տեղացիների կողմից գանձեր գտնելու ակնկալիքով, իսկ անձրևները ոչնչացնում են աղյուսից պատրաստված կառույցները»:

«Հնագետները Խագանի Ալմամեդովի ղեկավարությամբ 2012թ. գտածոները ծածկել են պաշտպանիչ ծածկոցով և ամրացրել տախտակներով: Երեք ամիս հետո այնտեղ չեն գտել ոչ պաշտպանիչ ծածկոցը, ոչ էլ տախտակները: Աղդամի շրջանի գործադիր Նիզամի Սադիխովը հպարտանում է հնագույն քաղաքով, որը հաճախ ցուցադրում են հեռուստատեսությամբ, սակայն գտածոները չկարողացավ պաշտպանել թալանից և անձրևներից ոչ 2012-ին, ոչ էլ այս տարի», -նշվում է հոդվածում:

Ինչպես հաղորդում է թերթը, գտնված քաղաքը 7000 տարվա պատմություն ունի: «Կովկասի տարածքի հնագույն բնակավայրերից մեկը գտնվել և գրանցվել է մշակույթի նախարարությունում դեռ 1965թ.-ին պրոֆեսոր Իդեալ Նարիմանովի կողմից: Հայերի կողմից Շահբուլաղի ամրոցի հարևանությամբ միջնադարյան քաղաքի՝ Տիգրանակերտի, պեղումներից հետ, այդ հուշարձանի արդիականությունը աճել է»-ասվում է հրատարակության մեջ, ինչպես նաև նշվում,որ այդ բերդաքաղաքը կարծես այդ ժամանակաշրջանի Մեսոմատոպիայի բերդաքաղաքների պատճենը լինի:

«Զերկալոն» գրում է, որ քաղաքը զինվորական կայազորի բնակավայր է եղել և այդ տարածքի զարգացման խթան: «Այսինքն` Կովկասի զարգացումը Մեսոմատոպիայի քաղաք-պետությունների առաջնային նպատակն է եղել», -ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ քաղաքը եղել է ժամանակակից մշակույթի տարածման և Կովկասի հարուստ հանքավայրերի գաղութացման կենտրոն: Այդ ամուր կենտրոնի ստեղծումից հետո Մեսոմատոպիայի այլ վայրերից միգրացիա է սկսել դեպի այդ քաղաք: Այժմ Ադրբեջանում այս քաղաքն անվանում են «Իսմաիլբեյ»:

«Դատելով լավ պահպանված կառույցներից` Իմաիլբեյը ծաղկունք է ապրել իր 7000 տարվա պատմության յուրաքանչյուր փուլում և երբեք չի ոչնչացվել: Քաղաք –կայազորը 7000 տարի շարունակ պաշտպանել է Ղարաբաղը, իսկ մենք չենք կարողանում պահպանել համաշխարհային պատմության կենտրոնը գանձեր որոնողներից և անձրևներից»-ասվում է ադրբեջանական թերթի հոդվածում:

Խագանի Ալմամեդովը նշում է, որ « Յուրաքանչյուր տուն մի ամրոց էր: Սա են ապացուցում բարձր աշտարակները: Այսպիսի քաղաքի կառուցումը պահանջում է փորձառու շինարարների և պաշտպանների մի մեծ խումբ: Գտնվել է ավելի քան 100 քարե զենք, որոնք կշռում են 450գ-ից մինչև 1կգ : Մի կուժի մեջ գտնվել է 40 զենք: Դա ուշ նեոլիտյան ժամանակաշրջանի սովորույթ է՝ վարել պատերազմներ քարե կամ մետազային զենքերով»-ասաց նա:

«Զերկալոն» գրում է, որ գտնված քաղաքը փոխում է պատկերացումները նեոլիտյան հեղափոխության տարածման մեթոդների մասին, նշանակում է՝ արհեստավորական բնակավայրերի միգրացիա չի եղել, այլ եղել է ռազմական ընդլայնում: Ըստ հրատարակության հեղինակի՝ պեղումներից հետո ոչ թե պետք վերականգնել հնագույն քաղաքը, այլ «Կովկասի 7000 տարվա պատմություն ունեցող ռազմաբազան» է պետք պահպանել, որը կապացուցի, որ ադրբեջանցիները «հնագույն քաղաքակրթության ժառանգներն են, որը մետալուրգիայի և ճարտարապետության ձեռքբերումները փոխանցել է Եվրոպային և Ասիային»: Սակայն հեղինակը խոստովանում է, «որ այդ նախագիծը ի կատար չի ածվում»: Արդյունքում ադրբեջանական կողմում գտնվող «համաշխարհային սենսացիան» կորչում է անձրևի հետ:
«Մեր անտարբերությունից օգտվելով` հայերը ստեղծում են իրենց տեսակետը-«Ղարաբաղի քաղաքները ադրբեջանական չեն, սա մեր պատմությունն է, այլապես ադրբեջանցիները չեն թողնի, որ բնությունը կամ թալանչիները ոչնչացնեն հայերի հետքերը այդ վայրերում»: Ցուցադրում են իրենց թանգարանների, և մեր կողմի ոչնչացված, լքված ավերակների նկարները: Այս փաստը արևմտյան պատմաբանների համար շատ համոզիչ է հնչում», -գրում է ադրբեջանական թերթը:

Ինչպես նշվում է հոդվածում, ոչ ոք չի հավատա, որ Ստեփանակերտը կարող է գումար ծախսել թանգարանների և հնագիտական վայրերի ստեղծման համար, իսկ Բաքուն գումար չգտավ պաշտպանիչ ծածկ գնելու և հսկիչ մեխանիզմ կիրառելու «համաշխարհային պատմության ամենաթանկարժեք հուշարձան համար»:
«Դրսից դիտողները այսպես են մտածում. «Եթե չեն պահապնում Ղարաբաղի հնությունը, ուրեմն հայերը ճիշտ են` Ադրբեջանը հայկական կառույցներ է գտել և ցանկանում է ոչնչացնել դրանք» Եվ մեկ այլ ավելի համոզիչ փաստարկ, «Ադրբեջանը ինքը ընդունում է Ղարաբաղի քաղաքների հայկական ծագումը, այդ իսկ պատճառով անտարբեր է դրանց նկատմամբ»», -ասվում է հոդվածում:

Ինչպես նշվում է նյութում, հայկական կողմի ներկայացուցիչները բերում են ևս մի փաստարկ «մենք՝ հայերս, համաժողովների ժամանակ ներկայացնում ենք տվյալներ Տիգրանակերտի՝ Ղարաբաղի սրտի մասին, իսկ Ադրբեջանը չի ապահովում որևէ ինֆորմացիայով, և օտարերկրացիների մասնակցությամբ պեղումներ չի անցկացնում Ղարաբաղյան տարածքում, թաքցնում է արդյունքները և պեղումներ է իրականացնում միայն հուշարձանների ոչնչացման համար», -գրում է «Զերկալոն»:

«Սա վերաբերում է ամբողջ սահմանամերձ գոտուն` թե Հայաստանին, թե Իրանին, թե Ռուսաստանին և թե Վրաստանին: Բոլոր հարևաններն էլ մեր հուշարձանների անպաշտպան լինելը օգտագործում են իրենց իսկ նպատակների համար: Իշխանության անտարբերությունը դրանց պահպանման նկատմամբ մի այնպիսի խաղաքարտ է դառնում մեր հակառակորդների ձեռքերում , որ հնագույն գտածոների պահպանումը ազգային անվտանգության խնդիր է դառնում», -նշվում է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}