Բաքվում Իրանի դեսպան. Ադրբեջանցի պատգամավորները Ստամբուլում Իրանի կազմաքանդմանն առնչվող հարցեր են քննարկել
«Ադրբեջանցի պատգամավորները Ստամբուլում Իրանի կազմաքանդմանն առնչվող հարցեր են քննարկել»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը, «Էսլամին սեսի» լրատվական կայքին տված հարցազրույցում, մտահոգություն հայտնելով հակաիրանական բովանդակությամբ կազմակերպվող կոնֆերանսների առնչությամբ, մասնավորապես նշել է. «Նախորդ ամիս Ստամբուլում կոնֆերանս է կազմակերպվել, որտեղ Իրանի կազմաքանդման վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ: Հակաիրանական ուղղվածությամբ սույն կոնֆերանսին մասնակցել են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան