CNN-ը ներկայացնում է Իրանի տեսակետը պոլո մարզաձևի արմատների վերաբերյալ
Ամերիկյան CNN հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել իրանական ծագում ունեցող ճոկան (կամ՝ պոլո) մարզաձեւի ծագումնաբանության շուրջ վերջերս Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվացած դիմակայության վերաբերյալ։
Իրանցի հրատարակիչ Սաադեղ Սամին, ով պատրաստվում է հրատարակել պոլո մարզաձեւի պատմության վերաբերյալ մի աշխատություն, ասում է. «Ես չհավատացի դրան։ Ես ուղղակի մտածեցի, որ դա բացարձակ անիմաստություն է։ Դա նույնն է, ինչ ես փորձեմ գրանցել շոտլանդական վիսկին իբրեւ իրանական ազգային ըմպելիք։ Արդյո՞ք կարող եմ ես դա անել։ Իհարկե, ոչ»։
Հակասությունները Իրանի եւ Ադրբեջանի միջեւ սրվեցին այս տարի, երբ Բաքվի իշխանությունները դիմեցին ՄԱԿ-ին ճոկանը իբրեւ ադրբեջանական «ազգային եւ տեղական» մարզաձեւ հայտարարելու պահանջով։
«Սա ուղղակի ծիծաղելի է», - CNN-ի հետ զրույցում ասել է պոլոյի մի մարզիկ։
«Ճոկան (պոլո) մարզախաղը երեք հազար տարվա պատմություն ունի, որը ծագել է Իրանում»,- իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախօրեին նշել էր Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն:
Նախօրեին ադրբեջանական մամուլը հեղեղված էր ճոկան (պոլո) խաղը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում իբրեւ ադրբեջանական մարզաձեւ ներառելու որոշման վերաբերյալ մեկնաբանություններով եւ ընդհանուր ցնծությամբ։
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան համաժողովը:
Մշակութային եւ պատմական հարցերի շուրջ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ, բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իբրեւ ադրբեջանցի ներկայացնելուց, Ադրբեջանը «սեփականացնում» է նաեւ իրանական երաժշտական գործիքները, արդեն նաեւ ճոկան մարզախաղը՝ հարուցելով իրանցի պաշտոնյաների եւ արվեստագետների դժգոհությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան