Ագրարային համալսարանն ու Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը կհամագործակցեն
Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում:
«Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին»,-ասել է Սլովակիայում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության գերակայության շրջանակում է, և «այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում»:
Բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր Ս ակարդակը կպահպանվի և կզարգանա:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով:
Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա