Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
«Գերատեսչական անկախությունը հիմնական պատճառն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում», -այսօր «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի և հարակից այլ օերնսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ բացարձակ անկախություն երբևէ որևէ տեղ գոյություն չունի և հավելեց. «Նույնիսկ դատարանները չեն կարող հավակնել այդ բացարձակ անկախություն կոչվածին»:
Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը Ղազինյանը գնահատեց լավ, սակայն քննիչների պրոֆեսիոնալիզմի մասով ասաց` կասկածներ ունի:
Նշենք, որ «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի 61-րդ հոդվածի համաձայն օրենքը ուժի մեջ է մտնելու հունվարի 10-ից: Օրենքն ուժի մեջ մտնելուց տասնօրյա ժամկետում Հայաստանի նախագահը նշանակում է քննչական կոմիտեի նախագահ: Ըստ նախագծի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը քննչական կոմիտեի նախագահը հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը և պաշտոնների անվանացանկը և մինչև 2014 թվականը նշանակումներ կատարում քննչական ծառայության պաշտոններում: Հայաստանի տարբեր գերատեսչություններում գոյություն ունեցող հինգ քննչական մարմիններից Միասնական քննչական կոմիտեում կենտրոնացվելու են միայն երկուսը` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչկան ծառայությունները:
Մանրամասները` տեսանյութում
Նախորդող հրապարակում
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)