Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» ռազմական թևի ղեկավարներից մեկը
Բեյրութում իր տան դիմաց չորեքշաբթի առավոտյան սպանվել է շիական «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը՝ Հասան Հավլո Ալ-Լակիսը:
Խմբավորումը հայտարարել է, որ սպանության հետևում կանգնած են Իսրայելի հատուկ ծառայությունները, քանի որ Իսրայելը մեկ անգամ չէ, որ փորձել է սպանել նրան:
«Հասսան Հավլո Ալ-Լակիսը՝ «Հեզբոլլահի» ռազմական թևի առաջնորդը, սպանվել է իր տան դիմաց, երբ ուշ գիշերը աշխատանքից վերադառնում էր տուն»,-ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
The Daily Star-ի անվտանգությունում ունեցած աղբյուրը հայտնել է, որ զինված անձը կրակել է 9 մմ տրամաչափի ատրճանակից: Լակիսը հրազենային վնասվածք է ստացել գլխի և պարանոցի շրջանում. զինված անձը կրակել է հինգ անգամ:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հիմնադրվել է 1982 թվականին: Իր գոյության ողջ ընթացքում մեծ ազդեցություն է ձեռք բերել տարածաշրջանում: Այն Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի սերտ դաշնակիցն է: «Հեզբոլլահի» շատ մարտիկներ այժմ Սիրիայում կռվում են կառավարական զորքերի կողքին: ԱՄՆ-ում, ԵՄ-ի որոշ երկրներում և Իսրայելում այն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր