«Պարզապես թվեր եք հնչեցնում». Հ.Բագրատյանի «Ալա-բալա-նիցան»
«Ալա-բալա-նիցա չեմ պատմում, է`~: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է, որ երկիր այդքան գումար է մտել, բայց ՀՆԱ-ի վրա դա չի ազդել»,- դիմելով կառավարությանը քիչ առաջ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` ներկայացնելով նաև որոշակի թվաբանություն: Հենց այդ թվերն էլ խճճեցին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, ով դիմելով պատգամավորին ասաց, որ լսեց թվերը, սակայն այդպես էլ չհասկացավ, թե ընդդիմադիր Բագրատյանի հարցն ինչումն է:
ՀԱԿ պատգամավորն էլ, նախ, արտաբերեց «ալա-բալա-նիցայի» հատվածը, հետո հայտարարեց, որ կառավորւթյունը վերջին վեց տարիներին գործնականում փոքրիկ անփոփոխ փոփոխություններով է աշխատում, ինչին ի պատասխան արժանացավ ֆիննախի պատասխանին.
«Պարոն Բագրատյան, պարզապես թվեր եք հնչեցնում՝ առանց փաստարկների և հիմնավորումների: Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում