Նոր կուսակցություն գրանցելու հարցով Լյուդմիլա Սարգսյանն արդեն դիմել է Պետռեգիստր
ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն արդեն դիմել է Պետռեգիստր` նոր կուսակցություն ստեղծելու համար, որի հիմնադիր համագումարը կհրավիրվի հաջորդ տարի` 2014-ի հունվարի 7-ին:
«Ի դեպ, նախորդ հիմնադիր համագումարն էլ հունվարի 9-ին էր: ՍԴՀԿ-ում տևական խմորումներից և վարչապետի օգնականի կողմից կուսակցության ղեկը խլելուց հետո Լյուդմիլա Սարգսյանը որոշել է ստեղծել նոր ուժ` «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»»,-գրել է «Հրապարակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում