Սամվել Ալեքսանյանն այժմ էլ փորձում է մենաշնորհել բջջային հեռախոսների ներկրման բիզնեսը
Ամրապնդելով դիրքերը սուպերմարկետների բիզնեսում՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է նաև ամրապնդել դիրքերը մեկ այլ բիզնես-դաշտում: Խոսքը բջջային հեռախոսների ներկրման մասին է:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այժմ նա փորձում ամբողջությամբ մենաշնորհել դաշտը՝ արգելելով քաղաքացիներին իրենց հետ դրսից հեռախոս բերել: Մասնավորապես, վերջին շրջանում հստակ հրահանգ է իջեցվել, և մաքսային անցակետերում աշխատողներին արգելվել է թույլատրել «անցկացնել» նույնիսկ մեկ հեռախոս (տուփով), որը քաղաքացիները իրենց հետ բերում են արտերկրից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: