Ճապոնացի գիտնականները լեղածորանների քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակում
Ճապոնացի գիտնականների խումբը գենի նոր մուտացիա է հայտնաբերել լեղածորանների քաղցկեղով հիվանդների մոտ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 66 հիվանդների բջիջներից վերցված անալիզների արդյունքներով գիտնականները հայտնաբերել են FGFR գենի մուտացիա:
Այս բացահայտումը թույլ կտա մշակել նոր հակաուռուցքային դեղամիջոց քաղցկեղի այդ տեսակի դեմ պայքարելու համար, ինչը պետք է էապես կատարելագործի բուժման առկա մեթոդները: Բժիշկները ծրագրում են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները սկսել հաջորդ տարի:
Գիտնականների խոսքով, Ճապոնիայում տարեկան ավելի քան 20 հազար մարդ հիվանդանում է լեղածորանների քաղցկեղով, սակայն բուժման մեթոդներն անբավարար են մշակված և հինգ տարում կենդանի մնալու կանխատեսումն ընդամենը 20 տոկոս է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա