Պուտինի պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը։
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին»։
Թերթի հետ զրույցում Ա. Գեղամյանը հաստատել է Պուտինին գրքեր նվիրելու փաստը, սակայն նշել է, որ ՌԴ նախագահը շատ ջերմ է ընդունել դրանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։