Լ. Ալավերդյան. Հայաստանն աղքատիկ երկիր չէ, այլ կառավարումն է աղքատիկ
«Մենք պատրաստ չենք որևէ միություն մտնելուն: Խնդիրը սա է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ ինքը չի կիսում ԵՄ մտնելու ոգևորությունը, ոչ էլ իշխանության համոզիչ փաստարկները, թե ինչու է Հայաստանը մտնում Մաքսային միություն:
«Իշխանությունը ցույց է տալիս, որ ունակ չէ ինքնուրույն իշխանություն վարել»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Ըստ նրա, Հայաստանը որևէ հաջողության չի կարող հասնել, եթե` «ինքներս մեզ որպես պետություն, հասարակություն չհարգենք»: «Եթե չկարողանանք ինքնուրույն ազդեցություն ձեռք բերել, մնալու ենք լուսանցքներում»,- դիտարկում արեց Լ. Ալավերդյանը:
Ըստ նրա, Հայաստանում դրական շարժ կլինի այն ժամանակ, երբ կառավարման համակարգի փոփոխություն լինի.«Հայաստանն աղքատիկ երկիր չէ, այլ կառավարումն է աղքատիկ, իսկ գործող կառավարման համակարգը, մեթոդը չի բերելու հասարակության ու ժողովրդի զարգացմանը»: