Մակարյան. Ռուսական քաղաքական որոշումները էական են դառնում հայ-ռուսական առևտրի մեջ (Տեսանյութ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալներին ու դրա բացվածքին:
«Եթե մենք նայում ենք այսօրվա իրավիճակին, ստացվում է, որ մենք բերում ենք ռուսական գազ, վառելանյութ, որոշակի հումքեր, դրա հիման վրա թողարկում ենք արտադրանք, ունենք դա արտահանելու խնդիր, որտեղ նույն տրանսպորտային միջոցները գազ ու բենզին ենք օգտագործում, որպեսզի ստեղծված ապրանքները հետ գնան Ռուսաստան: Այսինքն մենք ունենք մի շղթա, որ եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ առևտուրը կխթանվի, ապա Ռուսաստանը պետք է շահգրգիռ լինի` էժանացնելու էներգակիրները»,-ասաց բանախոսը:
Նրա գնահատմամբ, ռուսական քաղաքական որոշումները էական են դառնում հայ-ռուսական առևտրի մեջ:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորդող հրապարակում`
Գագիկ Մակարյան. Կառավարությունը չկարողացավ հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել կենսաթոշակային բարեփոխումներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները