Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսների` ՍԴ դիմելու որոշմանը միանում է նաև Պաշտպանը
Այսօր Ազգային ժողովում 45 կողմ և 56 դեմ հարաբերակցությամբ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու մասին ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած հարցը մերժվեց: Դեմ էին քվեարկել իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները` Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները:
Օրենքի ընդդիմախոսները` «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները, ովքեր առավոտվանից ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Նրանց է միանալու նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակում արդեն իսկ քննարկվել է օրենքը և հայտնաբերել են առերևույթ հակասահմանադրական նորմեր: «Այս պահին մենք աշխատում ենք ՍԴ դիմելու համար անհրաժեշտ պատշաճ հիմնավորումները մշակելու վրա: Այնուհետև մենք կքննարկենք ընդդիմախոսների հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը և կպատրաստենք միասնական հայցադիմում»,-փոխանցեց Նաիրա Կարմիրշալյանը:
Նախորդող հրապարակումներ.
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից
«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Ցավոտ ռեֆորմ եք ուզում անցկացնել. Լևոն Զուրաբյանը` իշխանություններին
Եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում. Արծվիկ Մինասյան