Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածները:
Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին ինչպես նաև Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները