«Օր առաջ պետք է դիմել ՍԴ». Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքը շարունակվում է (Տեսանյութ)
Կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր ԱԺ դիմաց միացան ՀԱԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» խմբակցությունների անդամները:
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նախաձեռնության անդամներին հիշեցրեց, որ չորս խմբակցություններ միացել են նրանց, այս խնդրի շուրջ միաձայն են, միակամ են, նրանց կողքին կանգնած են լինելու մինչև վերջ:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով հետագա քայլերի մասին, հայտարարեց, որ հաջորդ քայլը պետք է լինի օր առաջ դիմել Սահմանդրական դատարան` օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը դիտարկելու համար:
Միաժամանակ նա նկատեց, որ ՍԴ հետ մեծ հույսեր կապել պետք չէ:
Մանրամասները` տեսանյութում և հաջորդիվ: