Հասարակություն 12:42 05/12/2013

Կենսաթոշակային նոր օրենքի հարցով 4194 մարդ դիմել է Հայաստանի նախագահին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող 4194 քաղաքացու ստորագրությամբ նամակ է ուղարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը ներկայացնում է նախագահին ուղղված նամակի բովանդակությունը.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝ սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը և կանխել ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝
Լեւոն Հարությունյան
Մանե Թանդիլյան
Դավիթ Խաժակյան»

Նշենք, որ տվյալ նամակի տակ ստորագրել է 4194 մարդ:

Նախորդող հրապարակումներ`

Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսների` ՍԴ դիմելու որոշմանը միանում է նաև Պաշտպանը

Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)

Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից

«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան

Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)

Ցավոտ ռեֆորմ եք ուզում անցկացնել. Լևոն Զուրաբյանը` իշխանություններին

Եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում. Արծվիկ Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս. Ավինյան
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}