«Արայիկ Պետրոսյանը պատանդ չէ». Ակցիա` դատախազության դիմաց
Այսօր Գլխավոր դատախազությունը դարձյալ «հյուրեր» ուներ. Այս անգամ բողոքի ակցիա էին իրականացնում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության համար մեղադրվող և արդեն 9 ամիս անազատության մեջ գտնվող Արայիկ Պետրոսյանի հարազատները: Եվ ինչքան էլ Գլխավոր դատախազության շենքը պահպանող անվտանգության ծառայության աշխատակիցները համոզում, հորդորում էին ակցիայի վրդովված մասնակիցներին տեղափոխվել մյուս մայթ, միևնույնն է, նրանք անահաղորդ էին:
«Ոչ ձևական արդարությանը», «Արայիկ Պետրոսյանը պատանդ չէ» պաստառներով նրանք պահանջում էին հանդիպում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, անհապաղ ազատ արձակել Պետորսյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ արդեն երեք դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն որևէ պատասխան չկա: «Այսօր մենք եկել ենք հստակ մեր դիրքորոշումը հայտնելու և պահանջելու հանդիպում Գևորգ Կոստանյանի հետ և որի առաջ հետևյալ խնդիրներն ենք դնելու` պարզաբանել ստեղծված իրավիճակը: Մենք համոզված ենք, որ ինը ամիս ակնհայտ ապօրինի է Արայիկ Պետրոսյանը պահվում կալանավայրում», -հայտարարեց Նորիկյանը:
Փաստաբանը վստահ է`իր պատպանյալը որևէ առնչություն չունի Պռոշյանի գյուղապետի սպանության հետ, իսկ նախաքննություն իրականացնող մարմնի վարքագիծը` տարակուսելի:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախորդող հրապարակումներ.
Հրաչ Մուրադյանի սպանությունը կազմակերպված խումբ է կատարել. Փաստաբան Առուստամյան
«Մարտական խաչի ասպետի պատիվը պետության պատիվն է». Ռուստամյանը նամակը հանձնեց նախագահական (Լուսանկարներ, տեսանյութ)
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով բաց նամակ Գևորգ Կոստանյանին
Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողը պահվում է որպես պատանդ. Փաստաբաններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները