Անորակ սնունդ մատակարարելու համար տուգանված ընկերությունը պետբյուջեի գումարները փոշիացնելու նոր մեթոդ է մշակել
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Սեար գրուպ», «Երեքնուկ» և «Ամարաս Յուս» ընկերությունները, որոնք, օրինակ, կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու կամ թթվասերը կրկնակի թանկ գնով վաճառելու համար տուգանվեցին յուրաքանչյուրը 15 մլն դրամով ունեն նույն սեփականատերը՝ ԼՂ Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղի բնակիչ Յուրի Ադյանը։ Ու քանի որ այս ընկերություններն անբարեխղճության համար մեկ տարի ժամկետով զրկվել են պետգնումների մրցույթին մասնակցելու իրավունքից, քայլեր են մշակել, թե ինչպես կարող են պետբյուջեի գումարները փոշիացնել։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրինախախտ ընկերությունների կողմից ստեղծվել է նոր՝ «Տիսա» ՓԲԸ-ն, որն արդեն մասնակցում է պետգնումների շրջանակում իրականացվող մրցույթներին։ Բնականաբար, հիմնադիրն այլ մարդ է՝ Անի Անդրեասյանը, որն ասում է, թե այն կապ չունի Յուրի Ադյանի հետ։ Բացի այդ օրինախախտ ընկերություններն աճպարարություններ են անում, որպեսզի չվճարեն պետական տուգանքները»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները