Նաիրա Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները կրկին սրվել են
«Գաղտնիք չէ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում մշտապես «մրցակցություն» կա, թե ով կարող է ավելի շատ «շփվել» լրագրողների հետ, տեսակետներ հայտնել, հետևաբար նաև երևալ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աչքին:
Վերջին օրերին համառ լուրեր են շրջում, որ կրկին սրվել են ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները: Ի՞նչ ունեք միմյանց հետ կիսելու, ինչո՞ւ եք «մրցավազքի» մեջ մտել»:
«Ժողովուրդ»-ի թղթակցի այս հարցին Տ. Ուրիխանյանը պատասխանել է. «Ձեր ձևակերպումները տեղին չեն, ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, որի գործառույթների մեջ է կուսակցության կողմից հանձնարարվածը ձեզ տեղեկատվության տեսքով ներկայացնելը: Հանրությանն ու լրատվամիջոցներին մենք մշտապես տեղյակ ենք պահում այն գործողությունների մասին, որոնք մենք իրականացնում ենք: Նաև ձեզ հուզող հարցերին ենք պատասխանում: Ու քանի որ մենք ենք համեմատաբար ակտիվ, հետևաբար մեր միջև պետք է սեպ խրել»: