Super Mario-ն և Քեմալ Աթաթուրքը. երգիծական անդրադարձ
«1980-90-ականներին երեխաների գիտակցության մեջ քեմալիզմի գաղափարախոսություն ներարկելու համար Թուրքիայի քեմալական իշխանություններն օգտագործել են նաև համակարգչային խաղերի միջոցով ներգործելու տեխնոլոգիան: Դրանցից ամենանշանավորը «Ateri» լոգոտիպով համակարգչային խաղհերոսի` Սուպեր Մարիոյի կերպարն է, որի նախատիպը փաստորեն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, առաջին նախագահը և քեմալիզմի գաղափարախոսության հայրը»:
Այս մասին հայտնում է թուրքական «Ա hաբեր» լրատվականը` վկայակոչելով «Էքստրա վերսիյոն» երգիծական կայքին: Աղբյուրը հրապարակել է Աթաթուրքի և Սուպեր Մարիոյի համեմատական լուսանկարները և նկատել տվել նմանության ընդհանուր գծերը: Մարիոն պատկերված է այնպիսի բեղերով, ինչպիսին Աթաթուրքն ուներ «Իթթիհաթ վե թերաքի» (Միություն և առաջադմիություն) կուսակցությունում գործելու տարիներին: Այդ բեղը հայտնի էր իթթիհաթական բեղ, քանի որ այսօրինակ բեղեր ունեին իթթիհաթական ղեկավար դեմքերը:
«Նույնիսկ «Ateri» անունն է խորհրդանշում քեմալիզմը: Այդ անվան մեջ կա At + eri միացությունը, որը կնշանակի ձի (at) և զինվոր (er), այսինքն զինվոր`ձիու վրա: Աթաթուրքը, ինչպես գիտեք, ունի այդպիսի լուսանկար»,- մանրամասնում է լրատվամիջոցը:
Եվ վերջապես, խաղհերոսի գլխին կա գլխարկ, որի վրա պատկերված է M տառը: Դա էլ խորհրդանշում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան առաջին տառը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում