Նուլանդ. Մենք պետք է աջակցենք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև միջև վերսկսված բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Պետք է կրկնապատկենք մեր ջանքերը` Վրաստանի, Մոլդովայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցում: Այս երկրի ժողովուրդները երկար ժամանակ են սպասել խաղաղության: Մենք պետք է աջակցենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերսկսված բանակցություններին, որպես լավ հույս, որ այնտեղ խաղաղություն կհաստատվի»,-նշել է վերջինս:
«Ադրբեջանում ՀԿ-ները բարձրաձայնում են առնվազն 10 լրագրողների և բլոգերների ձերբակալության մասին, որոնք համարվում են քաղբանտրկյալներ: Ժողովրդավորթյան սով կա Թուրքիայում: Պետք է պաշտպանել քննդատական և այլախոհ քաղաքացիներին և ԶԼՄ-ներին»,-նշել է Նուլանդը:
Վերջինս նաև նշել է, որ Ուզբեկստանում և Ղազախստանում նույնպես առկա են մարդու իրավունքների ոտնահարումներ:
«Նրանք, ովքեր ոտնահարում են մարդու իրավունքները, պետք է արդարադատության առաջ կանգնեն: Խոսքի ազատ արտահայտման և հավաքի իրավունքը պետք է հարգել: Լրագրողներին պետք է պաշտպանել»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան