Orange-ը ստեղծել է նաև նոր առաջարկ՝ մատչելի սակագնով Սիրիա զանգելու համար
Վաղվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան զանգահարել Ռուսաստանի ՄեգաՖոն օպերատորի և Ռուսաստանի բոլոր ֆիքսված ցանցերի բաժանորդներին 25 դրամ/րոպե սակագնով՝ ձեռք բերելով 20 րոպե տևողությամբ րոպեների փաթեթ ընդամենը 500 դրամով: Նրանք, ովքեր զանգահարում են Արևմտյան Եվրոպայի երկրներ, կարող են ձեռք բերել նույնպես 20 րոպե տևողությամբ փաթեթներ 1000 դրամով: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ամանորն է մոտենում, և մեր բաժանորդներից շատերն ունեն մտերիմներ, ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ովքեր բնակվում են Ռուսաստանում ու Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում, և ում նրանք կցանկանան անպայմանորեն զանգահարել և «ուրախ Նոր Տարի» ցանկանալ: Այս առաջարկով մենք նրանց համար ստեղծում ենք լավագույն պայմանները՝ հանգիստ զանգահարելու ու երկար զրուցելու համար: Ավելին, ընդամենը մի քանի օր հետո մենք կներկայացնենք նման առաջարկ նաև Սիրիայի համար: Այս վերջին երկիր մատչելի սակագնով զանգահարելու հնարավորությունը, կարծում ենք, առավելապես կարևոր է, քանի որ մենք կարող ենք օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց՝ զանգահարել Սիրիայում գտնվող իրենց ընտանիքներին ու ընկերներին»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կօգտվեն այս մատչելի սակագներով որակյալ միջազգային զանգեր կատարելու հնարավորությունից՝ հավաքելով *111*33# Ռուսաստանի րոպեների փաթեթն ակտիվացնելու և *111*32# Եվրոպայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար, կամ անմիջապես «My Orange» բջջային հավելվածից, եթե բաժանորդը սմարթֆոն է օգտագործում: Փաթեթում ներառված րոպեները կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:
Փաթեթում ներառված եվրոպական երկրների ցանկը կարելի է տեսնել հետևյալ հղումով:
Ռուսաստան զանգահարելու փաթեթներից հնարավոր կլինի օգտվել մինչև փետրվարի 28-ը, մինչդեռ եվրոպական երկրների համար նախատեսված փաթեթները հնարավոր կլինի ակտիվացնել այդ ամսաթվից հետո ևս: Սիրիա զանգահարելու համար բաժանորդները կկարողանան փաթեթներ ակտիվացնել դեկտեմբերի 17-ից սկսած:
Հիշեցնենք, որ Orange-ի բաժանորդները նաև հնարավորություն ունեն զանգահարելու ԱՄՆ և Կանադա 10 դր/ր սակագնով` ակտիվացնելով 50 րոպե տևողությամբ փաթեթն ընդամենը 500 դրամով:
Փաթեթ չակտիվացնելու դեպքում կգործի սովորական 50դր/ր սակագինը Ռուսաստանի ցանկացած հեռախոսահամարի և 85 դր/ր սակագինը՝ եվրոպական երկրներ զանգահարելու դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները