«ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկում է «Վստահության րոպեներ» ծառայության գումարի չափը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական կապի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Վստահության րոպեներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում դիմելով օպերատորին լրացուցիչ միջոցների տրամադրման համար իրականացնել զանգեր անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում:
Ակցիայի շրջանակում սկսած սույն թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը, գումարի չափը, որը տրամադրվում է բաժանորդին այս ծառայության շրջանակում կկրկնապատկվի: Տրամադրվող գումարի չափը կախված է յուրաքանրյուր ամիս բաժանորդի կողմից ձայնային ծառայությունների համար ծախսված գումարից և կկազմի 200 դրամից մինչև 6000 դրամ: Ծառայությունից օգտվելու համար բաժանորդի հաշվեկշիռը պետք է լինին դրական:
«ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետ պայմաններ իր բաժանորդների համար ձմեռային արձակուրդների ժամանակ: «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում իրականացվող ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին լինել մոտ իրենց հարազատներին անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոմինգում հավաքելով *141# USSD հրահանգը կամ զանգահարելով 064046 համարին: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոմինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ:
Ծառայության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին