Բրատիսլավան պատրաստ է Երևանի հետ կրթամշակութային ոլորտի համագործակցության ծրագիր մշակել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ: Այս մասին Panorama.am-ին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը Բրատիսլավայի քաղաքապետն ասել է, որ տարիներ առաջ ինքը ևս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Նա ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքը և ընդգծել այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր իրականացվում են հանրապետության հանրակրթության ոլորտում:
Նշելով, որ Երևանը և Բրատիսլավան քույր քաղաքաներ են, Աշոտյանը Բրատիսլավայի քաղաքապետին փոխանցել է Երևանի քաքաքապետի ջերմ ողջույնները: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել և մշակել կրթամշակութային ոլորտի համագործակցության ծրագիր, որը կմերձեցնի երկու քաղաքների բնակիչներին:
Նախարար Արմեն Աշոտյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա