Ա.Գուսև. Որոշ ուժեր կփորձեն սեպ խրել ռուս-հայկական հազարամյա հարաբերությունների մեջ, բայց չի հաջողվի
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ խորն են, հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններ են: Նույնն էլ Ուկրաինայի հետ: Հասկանալի է, որ որոշ ուժեր կփորձեն սեպ խրել ռուս-հայկական, ռուս-ուկրաինական հարաբերությունների մեջ, բայց չի հաջողվի` ամեն ազդեցություն ունի իր հակազդեցությունը»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր Մոսկվայի տաղավարից հայտարարեց ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը:
Նա նշեց, որ տեղյակ է, որ Հայաստանում էլ կան բացասական տրամադրություններ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, բայց նման մարդիկ ու տրամադրություններ միշտ էլ եղել են, որոնք փորձել են խանգարել ինտեգրացիոն գործընթացներին: Ա.Գուսևը իրավիճակը նկարագրեց հայտնի ասացվածքով` «Շունը հաչում է, քարավանը գնում է».
«Հայաստանն ընտրել է ճանապարհը, տրամանաբված ճանապարհը, որով անհրաժեշտ է առաջ շարժվել: Եվ հայկական, և ռուսական կողմերը հիմա պետք է շարժվեն մի ուղղությամբ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան