Տնտեսություն 14:08 06/12/2013

Հայկական կողմը խնդրել է կուտակել գազի պարտքը, որ սոցիալական բունտ չառաջանա. Մանուկյանը բացահայտել է պարտքերի մութ պատմությունը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօրվա  ճեպազրույցին ներկայացավ «գազի թղթապանակ»-ով ու հայտարարեց, որ գազի հետ կապված բացահայտումներ է արել և ցանկանում է դրանք ներկայացնել հանրությանը:

«Վեց ամիս տառապել եմ, բայց ստացա այն, ինչ պետք էր: Ես ստացա նաև 2008 թվականին ստորագրված պայմանագիրը, ըստ որի, երեք անգամ պետք է թանկանար գազը, և իրականությունն այն է, որ հինգ անգամ գազը թանկացել է: Հինգ անգամ գազը թանկացել է, և ընդամենը մեկ անգամ է ժողովուրդը տեղյակ եղել թանկացման մասին»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը: Պատգամավորը, հիմնվելով տեղեկատվության  ու ժամանակագրության վրա, վստահ հայտարարեց, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ, որը կապված է եղել վերջին երեք ընտրությունների հետ, և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել Ազգային ժողովից, ժողովրդից ու անգամ Հանրապետական կուսակցությունից:

Արամ Մանուկյանի ներկայացմամբ, 2008 թվականին, ընտրություններից մի քանի ամիս հետո, պայմանագիր է կնքվել, որով հինգ տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազը՝ հասնելով մինչև 200 դոլարի 1000 խմ-ի համար: Նա նաև հավելեց, որ պայմանագրում եղել է կետ, որը թույլ է տվել, որ բացի այս պայմանավորվածությունը, դարձյալ կարելի է թանկացնել, որը կապված կարող էր լինել նվազագույն ջերմատվության հետ: «2010 թվականից մենք մուծում ենք 180 դոլար 1000 խմ-ի համար: 2011 թվականի մաքսային թվերով մենք պետք է մուծեինք 205, պառլամենտի ընտրություններից հետո միանգամից 244 դոլար: Երկու ընտրություններին` և խորհրդարանական, և նախագահական, հաջորդել է գազի կտրուկ թանկացում: 2013 թվականի պրեզիդնետի ընտրությունների ժամանակ բացառում են որևէ թակացում, որևէ գործարք, որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է թանկանար գազը: Մենք անցյալ տարի ունեինք ինֆորմացիա, որ 20 տոկոսը աճուրդի առարկա է, հարցրինք կառավարությանը՝ կա՞ էդպիսի բան, ասեցին՝ ոչ, չկա»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Արամ Մանուկյանը հիշեցրեց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների խոսքերը, որոնք գազի գնի թնակացումը հերյուրանք ու բամբասանք էին համարում: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, նրա խոսքով, ստորագրվել է գազի գինը ապրիլին թանկացնելու մասին պայմանագիր, բայց քանի որ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են եղել, սա գաղտնի է պահվել:

«Ավագանու ընտրություններից 14 օր հետո Տիգրան Սարգսյանը պաշտոնական փաստաթղթով մտնում է գների կոմիտե, փաստաթուղթն ինձ մոտ է, գները թանկացնելու համար, 270 դարձնելու համար: Գազի գինը թանկացված է ապրիլի մեկից, պայմանագիրն ստորագրվել է մարտի 29-ին, բայց քանի որ կային ավագանու ընտրություններ, պետք էր ձգել, որ Տիգրանը մտներ գինը թանկացնելու համար: Գինը թանկացրել են՝ հասցնելով 270 դոլար, բայց այս ամբողջ ընթացքում երբեք ՀայՌուսգազարդը չի մուծել այն գներով, ինչ գնեով այս պայմանագրերն են, այս ստորագրություններն են: Անընդհատ մուծել է 180 դոլարի չափով, մնացածը անընդհատ պարտք է կուտակվել՝ փոխադարձ համաձայնությամբ: Հայկական կողմի խնդրանքով է եղել, որ չավելանա գինը, որովհետև դա կարող էր սոցիալական բունտ առաջացնել: Վարչապետը մասնավորապես, վերջին գրությամբ պաշտոնապես կառավարության որոշումով գրում է, որ 30 տոկոս տարբերությունը ինքը պետք է մուծի կառավարության միջոցներից: Չի մուծել, առաջացել է 300 մլն դոլարի պարտք»,- ասաց նա:

Շարունակելով ներկայացնել իր թղթապանակի տվյալները` Արամ Մանուկյանը նշեց, որ 162 մլն դոլար նախորդ տարի է պարտք կուտակվել, իսկ այս տարվա երրորդ եռամսյակում՝ 100 մլն դոլար, հիմա մոտավորապես 130 մլն դոլար: «Պարտքը մերոնք վճարել են միայն 20 տոկոսով՝ 155 մլն դոլարի փոխարեն: Ինչպե՞ս են մուծելու այս տարվա պարտքը 130 մլն դոլարը, ոչ մեկը չգիտի: Պայմանագրի մեջ կան կետեր, որ ամեն ամսվա գումարը ամենաուշը պետք է մուծվեր հաջորդ ամսվա վերջին, պլյուս հինգ օր: Եվ չեն մուծել, առաջացած գումարները, մանսավորապես վերջին ընտրություններից հետո, կազմում են ամիսը ամեն 1000 խմ-ի համար 70 դոլար: Սրանք պաշտոնական թվեր են, և այսպես գումարները կուտակվել են: Ռուսական կողմն իրավունք ուներ այս պայմանագրի համաձայն և տուգանքներ ավելացնել, և անջատել գազը: Կա կետ, որով ասվում է, որ չմուծելու դեպքում ինքը պարտավորվում է գազ չմատակարարել հայկական կողմին: Մերոնք բնականաբար, ասել են՝ մի անհանգստացեք, մենք ունենք սեփականություն, մենք ձեզ տալիք բաներ ունենք, կտանք: Մյուս զավեշտը, թե ինքչան են գնահատել գինը մեր տալիքի, ոչ թե գնահատել են ապրանքը, Հայաստանի սեփականությունը, այլ ասել են՝ եղբայր, քո պարտքն էսքան է, մենք գնահատում ենք քո պարտքը: Ղումար խաղալու ժամանակ եթե ժամացույցդ տաս, այն 50 ռուբլի է, քեզ ասում են՝ ես հինգ ռուբլի եմ գնահատում, և դու պարտավոր ես տալ այն գնով, ինչ գնով քեզ հաղթել են: Եվ Հայաստանն իր 250 մլն դոլարանոց արժեքը տվել է 155 մլն դոլարի փոխարեն, նվազագույնը 100 մլն դոլար պակաս: Արդյունքում՝ գազը չի կտրվել հենց այդ պայմանով, որովհետև ասել են՝ կտանք, ինչ ուզում եք, միայն գազը չկտրեք, միայն թե չբացահատեք, որ թալանում ենք ժողովրդին, պարտքեր ենք կուտակում Հայաստանի սեփականության հաշվին»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Խորհրդարանականի խոսքով, հայկական կողմն այդ սեփականությունը տալու իրավունք չուներ, քանի որ դա Փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ նման դեպքերում համաձայնությունը պետք է հաստատի խորհրդարանը: «Բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունն այսպիսին է՝ ով որքան կապիտալ ներդրում արել է, այնքան մասով պետք է ռիսկեը, օգուտները, կորուստները բաժանվեն, բայց ոչ թե 20 տոկոսանոց մասնաբաժնի տերը` հայ ժողովուրդը, պետք է 100 տոկոսով վարձահատույց լինի ՓԲԸ-ի, մասնավոր կառույցի առաջացրած պարտքի համար: Արդյունքում սա նշանակում է, որ մենք ոչ թե 1000 խմ գազի համար վճարել ենք 189 դոլարով, այլ շատ ավելի թանկ, որովհետև մենք պարտքի փոխարեն տվել ենք մեր սեփականությունը, որն արժեցել է ոչ թե 155 մլն դոլար, այլ նվազագունը 260 մլն դոլար»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}