Արգենտինայում հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել
Արգենտինայում հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանցիների կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ֆիլիմի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը:
Ցուցարարները նշում են, որ ֆիլմում սխալ ձևով է ներկայացվում Արցախի վերաբերյալ պատմական իրողությունը: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է հայտնի մեդիա ընկերության «Equilibrium Global»-ի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան կողմից:
Հիշեցնելով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասիստական և քսենոֆոբիական հայտարարությունները, թե «մեր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են և նրանց վերահսկողության տակ գտնվող կեղծավոր ու կոռումպացված քաղաքական գործիչները», ցույցի կազմակերպիչները նշել են, որ եթե դա ճիշտ է, ապա Արգենտինայի նախկին նախագահ Ռաուլ Ալֆոնսին (ով հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ) կամ էլ նախկին նախագահ Նեստոր Քիրշները՝ Արգենտինայի Ազգային սենատի հետ միասին (ով ընդունել է՝ Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին հիշատակելու օրենք), ըստ Ադրբեջանի, «կոռումպացված և կեղծավոր, հայկական ուժերի վերահսկողության տակ» գտնվողներն են:
Ցուցարարները նաև դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից կտտանքների և սև ցուցակ կազմելու քաղաքակնությունը ԼՂ այցելող օտարերկրայ քաղաքացիների հանդեպ:
Ցուցարարները նաև դատապարտել են գիտնական Պաուլո Բոտային և լրագրող Դիեգո Վելաքեզին, ովքեր կրկնում են թուրքական և ադրբեջանական ստերը:
«Յուրաքանչյուրը, ով մեղսակից է ադրբեջանական ստին և հանցագործությանը, ոչ միայն հայկական համայնքի, այլ համաշխարհային իրավապաշտպաների կողմից դատապարտման և մերժման առաջ կկանգնի»,-նշել են ցուցարարները: