Հայաստանում շուտով հայկական հեռախոսներ ու պլանշետներ կարտադրվեն
Հայաստանում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկն առաջիկա ամիսներին հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրություն է իրականացնելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` նախապես զգուշացնելով, որ ճեպազրույցը ցանկանում է սկսել ուրախ լուրով:
Պատգամավորը տեղեկացրեց, որ հայկական արտադրանքի գինն ավելի մատչելի կլինի և կկազմի օտարերկրյա նմանօրինակ ընկերությունների արտադրանքի գնի 55-60 տոկոսը: «Սա շատ ուրախալի լուր է, մի նոր ձեռնարկություն է լինելու՝ հիմնված անդրոիդ համակարգերի վրա: Նման ուրախալի լուրեր մեր տնտեսության մեջ շատ քիչ են»,- հավելեց խորհրդարանականը:
Ի դեպ` պատգամավորը նաև ասաց, որ այս տեղեկությունը ինքը ստացել է քիչ առաջ` արդյունաբերողների համաժողովի մասնակացության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները