«Զաման». Դավութօղլուն ընդունել է հրավերը և դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն որոշում է կայացրել ընդունել պաշտոնական Երևանից ստացված հրավերը և դեկտեմբերի 12-ին մեկնել Հայաստան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովին:
Այս մասին հայտում է թուրքական «Զաման» թերթը` նշելով, որ Դավութօղլուն իր որոշման մասին հայնտել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի իր պաշտոնակիցներին, որոնց հետ հանդիպումներ է ունեցել Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ:
«Այցի շրջանակներում հնարավոր է օրակարգ գա Դավութօղլուի և Նալբանդյանի հանդիպումը, ինչը չի բացառում նաև հայկական կողմը»,- գրում է «Զաման»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում