Ռոուհանի. «Ժնև-2»-ը պետք է հիմք հանդիսանա Սիրիայում ազատ ընտրություններ անցկացնելու համար
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հարցին նվիրված «Ժնև-2» համաժողովը պետք է հիմք հանդիսանա երկրում ազատ ընտրություններ անցկացնելու և ահաբեկչությունն արմատախիլ անելու համար: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:
«Պետք է հիմք նախապատրաստվի առանց նախապայմանների բացարձակ ազատ ընտրությունների անցկացնելու համար»,-ասել է Ռոուհանին՝ նշելով, որ համաժողովի նպատակը պետք է լինի «Սիրիայից ահաբեկչների ամբողջական վտարումը»:
Հիշեցնենք, որ «Ժնև-2»-ը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 22-ին: Սպասվում է, որ առաջին անգամ բանակցությունների սեղանին են նստելու Սիրիայի հակամարտող երկու կողմերը: Համաժողովի մասնակիցների ցանկը դեռ կազմված չէ, սակայն քննարկվում է Սաուդյան Արաբիայի և Իրանի մասնակցության հարցը: Սիրիայի ընդդիմության հայտարարում է, որ կտրականապես դեմ է Իրանի մասնակցությանը, իսկ իշխանությունները՝ Սաուդյան Արաբիայի: Իրանը իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա