Հնդկաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները
Նախօրեին Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առաջին օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցեր, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման կարևորության մասին մատնանշում է այն փաստը, որ ՀՀ նախագահը հատուկ հանձնարարականով դիմել է ՀՀ կառավարությանը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր մշակելու վերաբերյալ: Հայաստանը շահագրգռված է ապահովելու լայնածավալ և բազմաշերտ համագործակցության շարունակականությունը», - նշել է ԱԺ նախագահը:
Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները և անհրաժեշտ համարել շարունակել երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացումը: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը, գործարար շրջանակների շփումները, փոխադարձ ներդրումների խրախուսումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը կարեւորեցին հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Հնդկաստանի արտգործնախարարը ողջունել և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և պատրաստակամություն հայտնել աջակցելու այս հարցում:
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Նախորդող հրապարակում՝
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան