«Ժառանգություն»-ը «Что? Где? Когда?» հեռուստախաղի դեմ դատական հայց կներկայացնի
«Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Что? Где? Когда?» հեռուսատախաղի հեռարձակման դեմ:
«Ես և իմ գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել ենք դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ՝ հեռարձակողից և կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարել և հեռարձակել, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակումը դադարեցնել: Իբրև նախաձեռնողներ կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության հեռախոսահամարներով՝ 51-41-60, թողնել հեռախոսահամարները և անուն ազգանունները հետադարձ կապի համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները